«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին «Ատլետիկի» հետ Սուպերգավաթի խաղում կոպիտ խաղաց լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսի վերջում ու կարմիր քարտով հեռացվեց դաշտից։
Այս դեպքից հետո արգենտինացին կարող է որակազրկվել 4 խաղով։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ որակազարկվելու դեպքում Մեսսին բաց կթողնի գավաթային 2 (եթե «Բարսան» հաղթի առաջիկա հանդիպմանը) և առաջնության 2 խաղ կամ գավաթային 1 (եթե «Բարսան» պարտվի առաջիկա հանդիպմանը) և առաջնության 3 հանդիպում։
Հիշեցնենք, որ Սուպերգավաթի խաղը կայացավ այս գիշեր։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում ուժեղ գտնվեց «Ատլետիկը» և վերջնարդյունքում հաղթեց 3-2 հաշվով։