fbpx
Սպորտ

Մեսսին կորակազրկվի մի քանի ամսով և կվճարի տուգանք. ԿՈՆՄԵԲՈԼ-ի որոշումը

Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) որոշել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին 3 ամսով որակազրկել։ Այս մասին հայտնում է AS-ը։

Նշվում է, որ մինչև նոյեմբեր Մեսսին չի կարողանա մասնակցել ազգային հավաքականի ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ընկերական խաղերին։ Նա բաց կթողնի Չիլիի, Մեքսիկաjի, Գերմանիայի հավաքականների հետ ընկերական խաղերը, ինչպես նաև 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը։

Ըստ աղբյուրի՝ 32-ամյա ֆուտբոլիստը նաև 50 հազար դոլար տուգանք է վճարելու։ Մեսսին իրավունք ունի այս որոշումը 7 օրվա ընթացքում բողոքարկելու։

Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ Բրազիլիայի հետ խաղից (0-2) հետո Մեսսին քննադատել էր մրցավարների աշխատանքը՝ նրանց անվանելով կոռումպացված։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ