Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Հռոմի պապ Ֆրանցիսկի ֆոնդից մրցանակ կստանա Ամերիկայի Գավաթ-2019-ի արդյունքների համար: Այս մասին գրում է Sport.es-ը:
Մեսսիին լաթե գնդակ կհանձնեն, որը պատրաստել են մոզամբիկցի երեխաները և օրհնել է Հռոմի պապը: Լաթե գնդակի դափնեկիրն ընտրվել է Հռոմի պապի ֆոնդի հովանու տակ գտնվող հաստատություններում ուսանողների շրջանում անցկացված քվեարկությամբ:
Ստացած ձայների արդյունքով երկրորդ տեղում Պերուի հավաքականի կիսապաշտպան Էդիսոն Ֆլորեսն է (15.56%), երրորդը՝ Պերուի հավաքականի դարպասապահ Պեդրո Գալյեսեն:
Լաթե գնդակը խորհրդանշում է ջանքեր, համերաշխության ոգի, ազնվություն, անհատական որակներ, հարգանք և թիմային աշխատանք:
