Ընդհանուր խմբում մարզումներն է սկսել «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսիին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Չեմպիոնների լիգայի առաջին տուրի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղին Մեսսիի մասնակցությունը դեռևս հարցականի տակ է:
Արգենտինացի ֆուտբոլիստը տևական ժամանակ մարզվել է անհատական ծրագրով և ընթացիկ մրցաշրջանում ոչ մի խաղ չի անցկացրել Պրեմիերայում։
Հիշեցնենք, որ «Բորուսիա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին: