«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է լքել ակումբը:
Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ պատճառներից մեկը հարձակման գծում նրա գործընկեր Լուիս Սուարեսի հետ ընկերական հարաբերություններն է:
Հայտնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Սուարեսին հեռախոսազանգով տեղեկացրել էր հեռանալու անհրաժեշտության մասին: Ֆուտբոլիստը դժգոհ էր մնացել այս վերաբերմունքից և ասել, որ եթե նրանք ցանկանում են բաժանվել իրենից, ապա պետք է դա ասեն ակումբից: