fbpx
Հասարակություն

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ մայիսի 13-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին։

Կառույցից ներկայացրել են նաև շաբաթվա քրոնիկոնը: Ըստ այդմ՝

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 482 հազար 026 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2740 շարժակազմ, որից 424-ը՝ երեք վագոնանի, 1346-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։
Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 526 հազար 609 ուղևոր։
Կատարողականը՝ 99,3%:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ