Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, այսօր՝ 14:13-ին, ահազանգ էր ստացվել, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք կա տեղադրված։
Արդյունքում՝ «Մետրոնոմից» տարհանվել էր մոտ 500 քաղաքացի։
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, տեղազննման արդյունքում պայթուցիկ չի հայտնաբերվել։
Նշենք, որ նմանատիպ ահազանգեր են ստացվել նաև «Ռոսիա մոլի» ու «Մեգամոլի» վերաբերյալ։