Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ այսօր մետրոպոլիտենից տարհանվել է 12 000 քաղաքացի: Նշվում է նաև, որ, հնարավոր է, էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրը վերականգնվի ժամը 19:00-20:00-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ողջ տարածքում կա կապի և էլեկտրամատակարարման խնդիր: Ինչպես տեղեկացրել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կա էներգետիկ վթար, ինչի հետևանքով Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են: