Հոնկոնգում դադարեցվել է գնացքների և մետրոյի աշխատանքը գիշերվա բախումներից հետո: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Հոնկոնգի տրանսպորտային ցանցերը տեղեկացնում են, որ քաղաքում դադարեցվել է բոլոր գնացքների աշխատանքը, ներառյալ մինչև Հոնկոնգի միջազգային օդանավակայան երկաթուղային հաղորդակցությունը։
Նշվում է, որ ձախողվել է դիմակներ կրելու իշանությունների արգելքը։
Զանգվածային գիշերային ակցիայից հետո, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների, կառավարությունը հասարակությանը կոչ է արել դատապարտել բողոքները, որոնք ավելի կատաղի են դառնում։
Հոնկոնգի անվտանգության հարցերով քարտուղար Ջոն Լին ասել է, որ բռնությունը չդատապարտելով մարդիկ թեժացնում են այն։