fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն ստորագրել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ-ի հարցումը

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժի արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի հարցման մասին է տեղեկացրել: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Նախարարի խոսքերով՝ ինքը ստորագրել է հարցումը և ավարտել այն:

«Մենք ունենք արտահանձնման օրինական հարցում, և ես ստորագրել եմ այն, իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնի դատարանը»,- ասել է Ջավիդը:

Նա նշել է, որ արտահանձնման վերաբերյալ դատական նիստը կկայանա հունիսի 14-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ