Ջեյմի Կարագերը ցանկանում է, որ Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ հաղթի 2022 թվականի աշխարհի առաջնությունը։
«Նա լավագույն խաղացողն է, որին մենք երբևէ տեսել ենք: Կան անցյալի հիանալի խաղացողներ՝ Պելե, Յոհան Կրոյֆ, Մարադոնա։ Բայց ես կասեի, որ Լիոնել Մեսսին երբևէ ֆուտբոլ խաղացած մեծագույն խաղացողն է։
Թերևս ոչ բոլորն են համաձայն սրա հետ, քանի որ մարդիկ կարծում են, որ խաղացողը պետք է հաղթի աշխարհի առաջնությունում։ Ամենաշատն ուզում եմ, որ Արգենտինան Մեսսիի հետ հաղթի ԱԱ-2022-ը, որպեսզի Լեոն հռչակվի որպես սպորտի պատմության մեծագույն խաղացող»,- ասել է Կարագերը CBS Sports-ին տված հարցազրույցում:
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։