Ո՞ր վիտամինների դեֆիցիտ են մարդիկ սովորաբար ունենում

Ամենադիտվածներ

Ո՞ր վիտամինների դեֆիցիտ են մարդիկ սովորաբար ունենում

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից նախապատրաստված սննդային զեկույցի համաձայն՝ ԱՄՆ բնակչության 10 տոկոսը վիտամինների պակաս ունի, ինչը կարող է լրջորեն ազդել ընդհանուր առողջության և ինքնազգացողության վրա: «Վիտամինները կարևոր են մեր առողջության համար, և յուրաքանչյուր վիտամին եզակի դեր է խաղում օրգանիզմի ճիշտ աշխատանքի պահպանման գործում»,- Eat This, Not That!-ին պատմել է Clearing ընկերության գլխավոր բժշկական տնօրեն Յակոբ Հասկալովիչին։

Մասնագետը նշել է, որ նրանք, ովքեր բավարար քանակությամբ կենդանական մթերքներ կամ գունավոր բանջարեղեն չեն ուտում, կարող են վիտամին A-ի պակաս ունենալ, որը կարևոր է ոսկորների, ատամների, մաշկի և տեսողության համար։ Անբավարարությունը կարող է դրսևորվել տեսողության խնդիրներ կամ մաշկի գրգռվածության տեսքով: Ձկան լյարդի յուղը, գազարը և քաղցր կարտոֆիլը վիտամին A-ի աղբյուրներ են:

«Վիտամին B12-ը, որը կարևոր է արյան և նյարդային բջիջների համար, ևս մի տարածված դեֆիցիտ է, հատկապես՝ բուսակերների շրջանում, քանի որ այս վիտամինը պարունակվում է ձկների, շատ մսի և կաթնամթերքի մեջ: Վիտամին B12-ը կարևոր է նյարդերի առողջության համար. ցածր մակարդակը կարող է ծայրամասային նյարդաբանություն, հավասարակշռության խնդիրներ և, ծանր դեպքերում, հիշողության խանգարում առաջացնել: Դուք կարող եք վիտամին B12 հավելումներ ընդունել, իսկ շատ մուլտիվիտամիններ B12 են պարունակում»,- բացատրել է Յակոբ Հասկալովիչին։

Նա նաև նշել է, որ շատերը վիտամին D-ի պակաս ունեն, ինչը նշանակում է, որ նրանք բավարար քանակությամբ արևի լույս չեն ստանում կամ այս կարևոր վիտամինով հարուստ բավարար սնունդ չես ընդունում։

Վիտամին D-ի պակասը կարող է փխրուն ոսկորների, օստեոպորոզի և ավելի հաճախակի կոտրվածքների հանգեցնել: Վիտամին D-ի կարևոր աղբյուր է սնունդը, այդ թվում՝ թունան, ձվի դեղնուցը, յոգուրտը, կաթնամթերքը, հարստացված հացահատիկը, հում սունկը կամ նարնջի հյութը։ Կարող եք նաև վիտամին D-ով հավելումներ ընդունել:

«Ֆոլաթթվի պակասը կարող է անեմիայի հանգեցնել,- ասել է դոկտոր Հասկալովիչին: – Ֆոլաթթվի անբավարարության պատճառը կարող է հղիությունը, չափից շատ ալկոհոլ օգտագործումը կամ տերևավոր կանաչու և այլ բնական մթերքների բացակայությունը լինել : Գլխացավերը, հոգնածությունը, զնգոցը ականջներում և էներգիայի կորուստը կարող են ֆոլաթթվի անբավարարության պոտենցիալ նշաններ լինել»:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();