ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
«Նախկին պատգամավորը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու համար։
- Դեռ կհանդիպենք. Գևորգ Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից
- Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ հիասթափված է ընդդիմությունից
Պետրոսյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Պատգամավորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։