«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնը Արամ Սիմոնյանը զբաղեցրել է ավելի քան տասը տարի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից, սակայն այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։