fbpx
Աշխարհ

Մեքսիկան դեպի ԱՄՆ միգրացիան զսպելու ավելի խիստ միջոցներ կկիրառի

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իր կառավարությունը կխստացնի միգրացիան զսպելու միջոցները՝ ձգտելով Միացյալ Նահանգներին օգնել՝ հաղթահարելու ռեկորդային թվով մարդկանց՝ սահմանն անցնելու փորձերը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մեքսիկայի նախագահը նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրուցից մեկ օր անց: Զրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ ընդհանուր սահմանին ավելի շատ ճնշում է անհրաժեշտ, քանի որ միգրանտների ռեկորդային թիվը խաթարում է սահմանային առևտուրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ