fbpx
Քաղաքականություն

Մեզ ձեռնտու է, որ Պարսկաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարգավորվեն․ Նարեկ Այվազյան

Պարսկաստանը մեր բարեկամ երկիրն է, ինչպես և ԱՄՆ-ն, և մեզ ձեռնտու է, որ նրանց հարաբերությունները կարգավորվեն, այլ ոչ թե հակադրվեն ու էլ ավել փչանան, ինչը չենք ասի մեր ոխերիմ բարեկամների մասին, որի պրոպագանդան այնպիսի ուղղորդված հիստերիա է բարձրացրել Սուլեյմանի ոչնչացման մասով, ոնց որ պատերազմ ուզենան հրահրել Իրանի ու ԱՄՆ միջև:

Նա երկրի ղեկավարի հավակնություն ուներ և նրա չլինելը ոչ միայն հակառակորդին էր ձեռք տալիս, այլ նաև ներքին հակառակորդներին, որոնք, կարելի է ենթադրել, և՜ ուղղրդել էին հակաամերիկյան գործողությունների գնալ, և՜ տվել էին կոորդինատները ավիահարվածի համար:

Ավարտվեց ահաբեկչությունների հեղինակի գոյությունը, որը տևական ժամանակ հանգստություն կմտցնի իրադարձություններում: Ցավալիորեն, Իրանն ու ԱՄՆ կշարունակեն պայքարել միմյանց դեմ, բայց այդ պայքարը անընդհատ կա, ինչ իսլամիստները կառավարում են երկիրը: Չնայած, եթե վերոնշյալ ենթադրությունս ճիշտ լինի, ապա որոշ ժամանակ անց, երբ Իրանում հանդարտվեն այս թեմայով անհանգստությունները, կսկսեն հարաբերությունների կարգավորման գործընթացները:

Հ.Գ. Անշնորհակալ գործ է ենթադրությունների հիման վրա գուշակումներ անելը:

Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ