Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Իսպանիայի առաջնության երրորդ տուրում արտագնա խաղում «Օսասունա»-ի հետ ոչ-ոքի խաղալու մասին:
«Մենք լավ հանդիպում անցկացրինք, սակայն չկարողացանք հաջողությամբ ավարտել այն հնարավորությունները, որոնք ստեղծում էինք: Մեզ պակասեց դիպուկությունը:
«Մեզ համար անակնկալ չէր Օսասունա»-ի խաղը: Գիտեինք, որ մրցակիցը ագրեսիվ ֆուտբոլ է խաղալու»,- ասել է Վալվերդեն:
Հիշեցնենք, որ «Օսասունա» – «Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով: «Բարսելոնա»-ն առաջին 3 տուրերից հետո միայն 1 հաղթանակ ունի: