Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ: Գործուղման մասին համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Պատվիրակության կազմում են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը և կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը:

Հայկական պատվիրակությունը հոկտեմբերի 16-23-ը Վաշինգտոնում կմասնակցի Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին և դրա շրջանակներում Մարդկային կապիտալի գագաթնաժողովին:

 

Ամենաթարմ