Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովին: Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
- Բացառված է՝ Զանգեզուրի միջանցքի հարց քննարկեմ․ Մհեր Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Մհեր Գրիգորյան մոտ կայացել է քննարկում մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային կարգավորումների և ընթացակարգերի արդիականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև մաքսային վարչարարության բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: