fbpx
Աշխարհ

Միակ դաշնակիցը, որ Ռուսաստանին մնացել է, Բելառուսն է. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել հայտարաությամբ:

Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ո՛չ տնտեսական և ո՛չ քաղաքական առումներով կորցնել Բելառուսը, քանի որ Մինսկը Մոսկվայի համար, նրա կարծիքով, միակ դաշնակիցն է:

«Միակ դաշնակիցը, որ Ռուսաստանին մնացել է, Բելառուսն է։ Եվ ես հաճախ եմ Պուտինին ասում․ «Ես հասկանում եմ քեզ, դու չես կարող Բելառուսը կորցնել։ Ես հասկանում եմ, որ Բելառուսը պահելու համար պատերազմել նույնպես չես կարող։ Ինչո՞ւ։ Քանի որ Ռուսաստանին շատ շուկաներից՝ առաջինը՝ Եվրամիությունից և երկրորդը՝ Ուկրաինայից դուրս մղելու գործընթացն արդեն սկսվել է»,- հայտարարել է նա Մինսկի մարզի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Լուկաշենկոն ասել է, որ նրանք չեն ցանկանում կորցնել Բելառուսը տնտեսական, բայց ամենից շատ` քաղաքական առումով:

Այս մասին հայտնում է ria.ru-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ