Հայաստանում դադարել է գոյություն ունենալ «միակ ընդդիմություն» և «անփոխարինելի իշխանություն» տաբուները

Ամենադիտվածներ

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Հայաստանում դադարել է գոյություն ունենալ «միակ ընդդիմություն» և «անփոխարինելի իշխանություն» տաբուները:
Դրանք կեղծիք էին, որոնք պատռվեցին լայն մասսաների համար պատերազմով, հետպատերազմյան զարգացումներով և սևերի ու սպիտակների, ինչպես նաև դրանց արբանյակների փոխադարձ ատելությամբ, բայց նաև պաշտպանությամբ:
Ժողովուրդը կշտացել է այդ ամենից, աշխարհն այլևս հին վերաբերմունքը չունի նրանց հանդեպ, ինչպես նաև կաշկանդված Ռուսաստանը, որը միայն կարող է այս պահին օգտագործել իր գործիքները մեր ժողովրդի դեմ, չնայած՝ դրանք էլ են սպառվել:

Այսինքն, նրանք նույնպես սեփական ցանկությամբ կնստեն սեղանի շուրջ և կքննարկեն մեր հետ կապված մարտահրավերները, ոչ թե ինչ-որ անճարների, վաշխառուների կամ մարդասպանների խմբի կնշանակեն մեզ կառավարիչներ, որպեսզի շարունակեն այս անգիտակից, անմիտ ու բոլորին վնասող քաոսը:
Հետևաբար, այն, ինչ կատարվում է այստեղ՝ գզիրը, գաղջը, տականքությունները, դավադրությունները, դավաճանությունները, բռնություններն ու ատելությունը, որոնք հրամցնում են արդեն որպես մեդիաահաբեկչություն, դրանից դուրս կյանք կա, և դա է լինելու իրականությունն ու սերը, և դա է լինելու այն հույսն ու հավատը, որին մեր ժողովուրդն արժանի է»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5186852361326616

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ