fbpx
Աշխարհ

Միանգամից 38 երկիր դիմել է Հաագայի դատարան՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման գործով

Միանգամից 38 երկիր միասնաբար դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգայի դատարան՝ Հաագա, Ուկրաինա Ռուսաստանի ներխոժման հարցով։

Այս մասին Facebook-ում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

Վերջինս թվարկել է այդ 38 երկրներն ու երախտագիտություն հայտնել։ Այդ երկրներն են Մեծ Բրիտանիան, Ալբանիան, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նորվեգիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան։

Այս մասին գրել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ է, երբ միանգամից այսքան պետություն դիմում են Հաագայի դատարան՝ նույն գործով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ