fbpx
Առողջապահություն

Ամերիկացի գիտնականները ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ են մշակել

Ամերիկացի գիտնականները ՌՆԹ-ի հիման վրա ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ են մշակել: Այն հաջողությամբ փորձարկվել է մկների և ռեզուս-կապիկների վրա: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր ինֆեկցիոնիստ և Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID) տնօրեն Էնթոնի Ֆաուին։

Ֆաուչին ասել է, որ գիտնականները պատրաստել են ՌՆԹ շղթաներ, որոնք ստիպում են բջիջներին արտադրել միանգամից երկու վիրուսային սպիտակուց՝ env սպիտակուցը, որը կազմում է ՄԻԱՎ-ի ծածկույթի հիմքը,և gag սպիտակուցը, որը խաղում է վիրուսային մասնիկների ներքին «կմախքի» դերը: Այս շղթաները ներկառուցված են ճարպային մասնիկների մեջ, որոնք իրենց բնութագրերով առավել նման են իրական իմունային անբավարարության վիրուսին:

Փորձի արդյունքների համաձայն՝ պատվաստանյութը, որը հարձակվում է երկու վիրուսային սպիտակուցների վրա, նվազեցրել է ՄԻԱՎ վարակի վտանգը մոտ 79%-ով։ Եթե ​​այն մի քանի անգամ է ներարկվում, ապա վիրուսից պաշտպանվածության մակարդակը բարձրանում է՝ չառաջացնելով կողմնակի բարդություններ։

Կենսաբանները նախատեսում են կատարելագործել ՄԻԱՎ-ի դեմ նոր պատվաստանյութը՝ նվազեցնելով անհրաժեշտ ներարկումների քանակը: Դրանից հետո առաջիկա տարիներին դեղամիջոցը կփորձարկվի մարդկանց վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ