ՊՍԺ-ից կրած «Բավարիայի» երեկվա պարտությունը (3-2) մեկնաբանել է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
«Մենք շատ պահեր և հնարավորություններ ունեինք, մեր խաղը լավ տպավորություն թողեց:
Ես չեմ սիրում զիջել, բայց եթե պարտվում ենք, ապա միայն այս որակի խաղով:
Գնահատելով մեր այսօրվա խաղը՝ մենք կարող ենք դրական տրամադրվել Փարիզում պատասխան խաղի նկատմամբ», – Ֆլիկի խոսքերը մեջբերում է լրագրող Դերեկ Ռեյը: