Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Հասկանալի է, հիստերիայի պատճառը։ Պաշտոնապես Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության համաժողովին։
Պուտինի ու Ալիևի ռեժիմի համար ժողովրդավար Հայաստանը ուղիղ սպառնալիք է իրենց գոյությանը։ Դրա համար էլ սահմանին ջղաձգումներ են տեղի ունենում։ Կարծում եմ, սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից միակ խելամիտ քայլն է, որպես պետության ղեկավար, ու ամենավտանգավոր քայլը իր անվտանգության տեսանկյունից։
Մյուս կողմից, և մեծ հույսեր չեմ կապում Նիկոլի դիվանագիտական կարողությունների հետ, և միայն վարչապետով ժողովրդավարություն չի լինելու, եթե նույնիսկ էդ ժողովրդավարության համար գերտերություններ կանգնեն մեր թիկունքին։
Մեզ պետք է արագ ընդարձակել քաղաքացիական հասարակության սահմաններ, և քաղաքականության մեջ պիտի ներգրավվեն ավելի շատ թվով գաղափարական ու արժեքային մարդիկ։
Պետք է ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ կրթել ու կրթվել, և էս կարևոր հարցում բիզնեսը պիտի աջակցի հանրությանը։ Բիզնեսը պիտի սկսի ներդրում անել անկախության մեջ։ Առանց բիզնեսի կողմից պետականության, ինքնիշխանության, ինքնորոշման նկատմամբ հետաքրքրության մենք տեղ չենք հասնելու»։