fbpx
Արցախ

ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետությունը

Միչիգանը դարձավ ԱՄՆ-ի 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։

Այս մասին տեղեկանում ենք Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի կայքից։

Նշվում է, որ սեպտեմբերի 29-ին մեկնարկած նիստում Ժողովը քվեարկությամբ ընդունել է Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև։

Ժողովը կոչ է արել ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ։ Նիստի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին նաև կոչ է արվել ճանաչել Արցախի ազատ և անկախ Հանրապետությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ