fbpx
Աշխարհ

ՄԻԵԴ-ի կայքը կիբերհարձակման է ենթարկվել

ՄԻԵԴ-ը հայտնել է, որ իր կայքը կիբերհարձակման է ենթարկվել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթին Դեմիրթաշի գործով որոշումից հետո:

«Ընդդեմ Թուրքիայի Սելահաթին Դեմիրթաշի գործով որոշման հրապարակումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայքը խոշորամասշտաբ կիբերհարձակման է ենթարկվել: Այս պահին կայքն անհասանելի է: Դատարանը դատապարտում է այդ միջադեպը»,-ասվում է հայտարարության մեջ:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ