fbpx
Աշխարհ

ՄԻԵԴ-ը 16 տարում Թուրքիային պարտավորեցրել է վճարել 51 միլիոն դոլարից ավելի փոխհատուցում

Վերջին 16 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ կայացրած իր վճիռներում վերջինիս պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 295․5 մլն թուրքական լիրայի փոխհատուցում վճարել: Սա հավասար է ավելի քան 51․2 մլն դոլարի: Այս մասին հայտնում է Թուրքիայի արդարադատության նախարարությունը։

Աղբյուրը մանրամասնել է, որ Թուրքիայից ՄԻԵԴ ներկայացված ընդհանուր առմամբ 110․000 հայց կա, որոնցից 3․128-ի դեպքում ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել։ Այդ որոշումներից 2․840-ը կայացվել է վերջին 16 տարվա ընթացքում։

Թուրքիայի դեմ ներկայացված հայցերում հիմնականում երկրին մեղադրում են արդար դատավարության իրավունքի, ազատության և անվտանգության իրավունքի, խոսքի ազատության, խաղաղ ցույցեր ու հավաքներ կազմակերպելու, ապրելու իրավունքի և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարումների մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ