fbpx
Աշխարհ

Միգրանտների թիվը Ռուսաստանում նվազել է․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է՝ միգրանտների թիվը Ռուսաստանում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազել է, և այժմ նրանք նույնիսկ բավարար չեն հավակնոտ ծրագրերի իրականացման համար:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլն արձանագրում է ռուսաստանցիների աճող դժգոհությունը միգրանտներից և արդյո՞ք պոտենցիալ սպառնալիք են համարում դա երկրի անվտանգության համար, Պեսկովը ասել է. «Ճիշտն ասած, ես ծանոթ չեմ սոցիոլոգիական հետազոտության նյութերին ռուսաստանցիների՝ միգրանտների նկատմամբ վերաբերմունքի մասին, այնպես որ ես ոչ մի կերպ չեմ կարող դա մեկնաբանել և չեմ անի դա»:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ