«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կարևորության մասին՝ կատալոնական ակումբի համար:
Ֆուտբոլիստը նշել է, որ իրենք այս տարիների ընթացքում տառապել են Մեսսի պատճառով։
«Թերևս, եթե «Բարսելոնան» չունենար Մեսսի, մենք ավելի շատ տիտղոսներ կնվաճեինք: Կար ժամանակ, երբ մենք բախվեցինք երբևէ լավագույն Բարսելոնային: Մենք Մոուրինյոյի նման հիանալի մարզիչ ունեինք, բայց մեզ դժվար էր հաղթել նրանց:
Մենք հաճախ չէինք հաղթում, մեծ լարվածություն էր առաջանում կամ նրանց, կամ մեր կողմից»,- ասել է Ռամոսը։
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից:
