Մայիսի 7-ին, ժամը 12.30-ին, Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու մոմավաճառից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, մի անծանոթ տղա է մտել եկեղեցի, մոտեցել մոմավաճառի սենյակին, գոռգոռացել, անպատվել ու վիրավորել է իրեն՝ մեղադրելով թե ինչու է եկեղեցում՝ Աստծո տանը, զբաղվում առևտրով և ձեռքերով հարվածելով սենյակի ապակիներին՝ կոտրել է դրանք:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը 1988 թ. ծնված Արթուր Ղ.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն ու բաց թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: