Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով այս պահին գտնվում է Հայաստանում՝ հայ-ռուսական համաժողովին մասնակցելու նպատակով, լրագրողների հետ զրույցում խոսեց Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան «միջացք» բացելու վերաբերյալ հարցին։
Օվերչուկն ասաց, որ եռակողմ աշխատանքային խմբում նման հարց չի քննարկվում։
Հետո նա ավելացրեց, որ աշխատանքային խմբում քննարկվում է Հարավայի Կովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը։
