Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք. Մերկել

Հրապարակող՝

merkel

Ամենադիտվածներ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք:

«Մենք չպետք է աչք փակենք այն վտանգի առաջ, որ դաշնակիցների դուրս գալուց հետո Աֆղանստանը կարող է նորից դառնալ միջազգային ահաբեկչությունը սնող տարածք, որից պետք է խուսափել»,- հայտարարել է Մերկելը Գերմանիայի Բունդեսթագում:

Միաժամանակ նա նշել է, որ իր երկիրը իրենց զինվորների և կազմակերպությունների հետ աշխատած աֆղաններին կփորձի օգնել հեռանալ Աֆղանստանից անգամ օգոստոսի 31-ից հետո:

«Ավիակամրջի ավարտը դեռ չի նշանակում օգնություն ցույց տված աֆղաններին օգնելու ջանքերի ավարտ, այն աֆղաններին, որոնք հայտնվել են արտակարգ իրավիճակում «Թալիբանի» գրավումից հետո»,- ասել է Անգելա Մերկելը:

Ամենաթարմ