fbpx
Գիտություն

Միջազգային տիեզերական կայանը բաց է մասնավոր անձանց համար. NASA

Միջազգային տիեզերական կայանն այսուհետ բաց է մասնավոր անձանց համար: Այս մասին հայտարարել է NASA-ն, հաղորդում է Associated Press-ը: Ըստ աղբյուրի՝ մասնավոր տիեզերագնացների առաջին թռիչքը տեղի կունենա հաջորդ տարվանից ոչ ուշ:

Նշվում է նաև, որ դեպի ՄՏԿ ուղևորությունը կտևի 30 օր: Տիեզերակայանի տոմսը կարժենա 58 մլն դոլար, իսկ մասնավոր ճանապարհորդները կայանման մեկ գիշերվա համար պետք է վճարեն 35 հազար դոլար:

«Եթե մասնավոր տիեզերագնացը ժամանի կայան, նա պետք է վճարի անվտանգության, սնվելու, ջրի և այդ կարգի ամեն ինչի համար»,- ասել է Դե Վելթը:

Տիեզերակայան թռիչքի համար միակ պայմանն այն է, որ թռիչքը պետք է կատարվի ԱՄՆ կառավարած հրթիռով: 2011 թվականին շաթլ ծրագիրը փակելուց հետո NASA-ն տիեզերագնացներին տիեզերակայան էր ուղարկում ռուսական հրթիռներով: Այժմ գործակալությունը պայմանագիր է կնքել SpaceX և Boeing ընկերությունների հետ՝ ապագայում թռիչքներ իրականացնելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ