Հոկտեմբերի 16-ին` ժամը 14:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կկայանա «Նվիրում Մաեստրոյին. Գեորգի Բուդաղյան-120» խորագրով միջոցառում:
Հայ մեծանուն դիրիժորի և երաժշտական բազմակողմանի գործչի կյանքի և գործունեության առանցքային դրվագները կներկայացնի տուն-թանգարանի գիտաշխատող Հասմիկ Համբարյանը:
Համերգային բաժնում ելույթ կունենան դաշնակահարուհի Գայանե Ասլանյանը և Գ. Բուդաղյանի անվ. արվեստի դպրոցի սաները:
Մուտքն ազատ է:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։