Հենրիխ Մխիթարյանը ժամանել է «Ռոմայի» մարզաբազա։ Թիմը Տրիգորիայում սկսում է նախամրցաշրջանային հավաքը։ Հայտնենք, որ 2 օր «Ռոմայի» խաղացողները միջմրցաշրջանային բուժզննում են անցնելու, ինչից հետո միայն սկսելու են մարզումները։
Հուլիսի 8-ին կայանալու է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի շնորհանդեսը։ Նա նույնպես արդեն ժամանել է Հռոմ։