Սպորտ

Միլանը և Ինտերը նույնպես միացան Սուպերլիգայից դուրս եկած ակումբներին

«Միլանը» և «Ինտերը» պաշտոնապես հայտարարեցին, որ դուրս են գալիս Սուպերլիգայից։

Միլանը հայտարարել է․

«Մենք ընդունեցինք Սուպերլիգայի նախագծին մասնակցելու հրավերը` ֆուտբոլի երկրպագուների համար լավագույն եվրոպական մրցաշարն անցկացնելու անկեղծ մտադրությամբ` ի շահ ակումբի և մեր սեփական երկրպագուների:

Փոփոխությունները միշտ չէ, որ հեշտ են տրվում, բայց առաջընթացը պահանջում է էվոլյուցիա, և եվրոպական ֆուտբոլի կառուցվածքը զարգացել և փոխվել է տասնամյակների ընթացքում:

Չնայած դրան, ամբողջ աշխարհում երկրպագուների ձայներն ու մտահոգությունները Սուպերլիգայի վերաբերյալ հստակ արտահայտվել են, և «Միլանը» պետք է ուշադիր լսի այս հրաշալի մարզաձեւը սիրողների կարծիքը:

Մենք կշարունակենք քրտնաջան աշխատել ֆուտբոլի կայուն մոդել ապահովելու համար»,- ասվում է «Միլանի» հայտարարության մեջ:

Ինտերի հայտարարության մեջ ասում է.

«Ինտերը հաստատում է, որ ակումբն այլևս ներգրավված չէ Սուպերլիգայի նախագծում։ Ֆուտբոլային ոլորտը բարելավելու ուղղությամբ մեր ներգրավվածությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ երբեք չի փոխվի:

«Ինտերը» կարծում է, որ ֆուտբոլը, ինչպես գործունեության ցանկացած այլ ոլորտ, պետք է դրդված լինի շարունակաբար բարելավելու իր մրցակցությունը, որպեսզի չկորցնի աշխարհի բոլոր տարիքի երկրպագուների հետաքրքրությունը՝ ֆինանսական կայունության շրջանակներում:

Այս տեսլականով մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունը շահագրգիռ բոլոր կողմերի հետ`մեր բոլորի կողմից սիրված սպորտի ապագայի համար»:

Հայտնենք, որ երեկ դա արել են անգլիական վեց ակումբներ («Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ»), նրանց էր միացել էր նաև «Ատլետիկոն»:

Այսպիսով, միայն «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենտուսն» ու «Միլանը» դեռ չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ