Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի՝ «Միլան»-ի և «Յուվենտուս»-ի միջև առաջին հանդիպումը ռեկորդային կլինի հանդիսատեսի քանակի առումով։ Այս մասին հաղորդում է Footbal Italia-ն։
Արդեն իսկ վաճառվել է շուրջ 70 հազար տոմս, ինչը ռեկորդ է մրցաշարի այս փուլի համար: Ընդհանուր առմամբ, Սան Սիրոն տեղավորում է գրեթե 76 հազար հանդիսական, մնացած տոմսերը նախատեսված են թուրինյան ակումբի երկրպագուների համար:
«Ինտեր»-ի և «Նապոլի»-ի միջև երկրորդ կիսաեզրափակչին (0: 1) ներկա է եղել 59 601 հանդիսատես:
«Միլան» – «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 13-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։