ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել «Միլանի» 2 ֆուտբոլիստներ։
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ խոսքը Լուկաս Պակետայի և Իսմայել Բենասերի մասին է։
Չնայած մեկ անգամ արդեն միլանյան ակումբը մերժել է ՊՍԺ-ին, սակայն փարիզցիները ևս մեկ փորձ կանեն։
Բանն այն է, որ այս ֆուտբոլիստներով հետաքրքրված է անձամբ ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն։