Իտալական «Միլանի» աֆրիկացի կիսապաշտպան Ֆրանկ Կեսին, ամենայն հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»։
Այս մասին գրում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Նշվում է, որ «Բարսան» արդեն համաձայնության է հասել 25-ամյա ֆուտբոլիստի ու նաև «Միլանի» հետ։
Ըստ աղբյուրի՝ Կեսիի ու միլանյան ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա ամառ։ Ֆուտբոլիստը կարող է «Բարսա» տեղափոխվել հանց ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։

