Երեկ Իտալիայի Ա Սերիայ 18-րդ տուրի շրջանակներում «Միլանը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Կալյարիին» ու կրկնեց 17 տարվա վաղեմության ռեկորդը։
Այս մասին հայտնում է OptaPaolo-ն։
2003/2004 թվականների մրցաշրջանում «Միլանին» հաջողվել էր 16 արտագնա խաղերում անընդմեջ չկրել պարտություն։ Այս անգամ նույնպես ակումբը կրկնեց նույն արդյունքը։
Նշենք, որ «Միլանն» այս պահին Ա Սերիայի առաջատարն է։