Իտալական «Միլանը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ փուլում պարտվեց «Պորտուին»։ Ընդհանրապես, միլանյան ակումբը պարտություն է կրել խմբայինի բոլոր 3 խաղերում։
Այս ցուցանիշը «Միլանի» համար հակառեկորդ է։
Այս մասին հայտնում է Opta-ն։
Նշվում է, որ իր պատմության մեջ առաջին անգամ «Միլանը» պարտություն է կրում ՉԼ-ի խմբային փուլի մեկնարկային 3 խաղերում։
Նշենք, որ «Միլանը» 3 խաղերում էլ պարտվել է 1 գնդակի տարբերությամբ․ «Պորտուին»՝ 1-0, «Աթլետիկոյին»՝ 2-1, իսկ «Լիվերպուլին»՝ 3-2: