fbpx
Սպորտ

Միլանը Ռոմանյոլիին բաց չի թողնի. նրանով հետաքրքրված են Ռեալն ու Չելսին

«Միլանի» պաշտպան և ավագ Ալեսիո Ռոմանյոլին մոտ ժամանակներս չի հեռանակ ակումբից, վստահեցնում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, իտալական ակումբի ղեկավարությունը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վրա արգելք է դրել ոև մտադիր է առաջիկա մրցաշրջաններում նրան պահել թիմում:

Ռոմանյոլիի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին»:

Վստահեցվում է նաև, որ անձամբ ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ «Միլանից» և իրեն երջանիկ է զգում ակումբում: Ռոմանյոլին իրեն թիմի կարևոր մասնիկ է զգում և ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում «Միլանի» հետ:

Ռոմանյոլին «Ռոմայի» սան է: Պաշտպանը «Միլան» է տեղափոխվել 2015 թվականին, իսկ անցած ամառ դարձել է թիմի ավագը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ