fbpx
Հասարակություն

Բագրևանդ թաղամասում միմյանց են բախվել 3 մեքենա․ կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 00:58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասում՝ «Ռոյալ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1993 թ․), «Mercedes S550» (վարորդ՝ Ղ․ Հ․, ծնված 2002 թ․) և «Lexus GX» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Նշվում է նաև, որ փրկարարները «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և «Mercedes S550» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Գ․-ին (ծնված 1972 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ