fbpx
Քաղաքականություն

Միքայել Մինասյանին կոչ եմ անում դադարեցնել օգտագործել պարոն Պետրոսյանին․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ֆեյսբուքում Արմեն Պետրոսյան անունով օգտատերը, ով քաղաքում հայտնի է Պնդուկ մականունով, ֆեյսբուքյան իր էջում փորձում է ինքն իրեն հայտնի դարձնել՝ տեղեկացնելով, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Ցյուրիխում ինչ-որ հյուրանոցի բաժնեմաս է ձեռք բերել, իսկ Կանադայում` առանձնատուն։ Վերջինիս անհեթեթ գրվածքին անդրադառնալու կարիք անգամ չեմ տեսնում։ Բայց ավելի ուշագրավ է, թե ով է Պնդուկը։

Վերջինս Միքայել Մինասյանի շրջապատի ստորին էշելոնի ներկայացուցիչներից է, տարբեր ընկերություններում բաժնետեր է (իհարկե ձևական) կամ տնօրեն, օրինակ՝ «Ջազզվեում»։

Մինասյանին առնչվող քրեական գործերով, ըստ օդում կախված լուրերի, անցնում է նաև Պետրոսյանը, և հեռու չէ այն օրը, երբ հայ հանրությունը մանրամասն կիմանա, թե ով, որտեղ, ում հետ, ինչքան բաժնեմաս է ձեռք բերել, նաև ինչ փողով ու ինչ ճանապարհներով։ Միքայել Մինասյանին կոչ եմ անում դադարեցնել օգտագործել պարոն Պետրոսյանին, նրան պահել ռեզերվային ուժերում և դեռևս չօգտագործել՝ մանավանդ, որ Միքայել Մինասյանին քաջ հատնի են Պետրոսյանի կարողությունները։ Իսկ Արմեն Պետրոսյանին առնչվող մի քանի լուրեր դեռևս, կարծում եմ, առջևում են»:

https://www.facebook.com/simonyanalen/posts/2821851554608549

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ