Իսպանիայում շարունակվում է «Մենորկա Օփեն 2022» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստներ։
Մասնավորապես Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը մեկնարկել են շատ հաջող։
Մարտիրոսյանը 3 պարտիաներում էլ հաղթանակ է տոնել ու 3 հնարավորից ունի 3 միավոր։ Այս ցուցանիշով նա բաժանում է 1-ից 10-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով 8-րդն է։
Իսկ Սարգսյանը վաստակել է 2,5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Առաջին հորիզոնականում այս պահին գրոսմայստեր Ադհիբանն է։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 137 շախմատիստներ՝ տասնյակ երկրներից։