fbpx
Առողջապահություն

Մինչ օրս անցկացվել է կորոնվիրուսի ստուգման 162 լաբորատոր թեստ․ Արսեն Թորոսյան

Հայաստանում հունվարի վերջից մինչ օրս անցկացվել է կորոնվիրուսի ստուգման 162 լաբորատոր թեստ: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին՝ Կառավարության նիստի ժամանակ, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ բոլորի արդյունքները բացասական էին՝ բացի Իրանից վերադարձած 29-ամյա տղամարդու արդեն հայտնի մեկ դեպքից:

Վերջինս հիմա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում է, ներկայումս ոչ մի գանգատ և ախտանիշներ չունի: Մասնագետները նաև կրկնակի հետազոտել են նրա կնոջը, կորոնավիրուսի ստուգման անալիզի արդյունքները բացասական էին, սա նշանակում է, որ կինը վարակված չէ:

«Չնայած սա ինֆեկցիոն հիվանդություն է, մեր փորձը ցույց է տալիս, որ այն այնքան էլ վարակիչ չէ. նույնիսկ միասին ապրող մարդիկ ոչ միշտ են վարակվում»,-հավելեց նախարարը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով պացիենտի հետ շփված 31 քաղաքացիները դեռևս Ծաղկաձորում են կարանտինի մեջ: Նրանք ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով՝ սնունդից մինչև գրքեր, ինտերնետ և հեռուստատեսություն: Նախատեսվում է, որ նրանք այնտեղ անցկացնելու են 14 օր. եթե մինչև մարտի 14-ը նրանց մոտ ինֆեկցիա չհայտնաբերվի, կարող են տուն վերադառնալ:

«Այս պահին մեկուսացված քաղաքացիներից ոչ մեկի մոտ ոչ մի ախտանշան չկա»,-ասաց Թորոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ