Սպորտ

Մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն ամեն ինչ հնարավոր է. Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է այն մասին, որ ակումբում, հնարավոր է, փոփոխությունների լինեն՝ նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը:

«Մեր թիմի համար շատ կարևոր է մինչև այս պահը կատարած աշխատանքը։ Ամառն անցել է և պետք պատրաստվենք առաջնության վերսկսմանը։ Արդեն այս շաբաթ խաղալու ենք Լա Լիգայում և պատրաստ ենք առաջնության տեմպի մեջ ընկնելուն։

Կկնքե՞նք պայմանագիր Նեյմարի հետ։ Աշխատում ենք այն կազմի հետ, որն ունենք այս պահին։ Այժմ կենտրոնացել ենք շաբաթ օրվա վրա։ Երեք շաբաթվա ընթացքում տրանսֆերային շուկայում ամեն ինչ կարող է լինել։

Պոգբայի ապագայի մասին էլ ոչինչ չեմ կարող ասել։ Կրկնում եմ ասածս՝ մենք ունենք կազմ և պատրաստվում ենք շաբաթ օրվա խաղին։

Խամեսը և Բեյլը մեր ֆուտբոլիստներն են, բայց ամեն ինչ կարող է լինել։ Որպես մարզիչ՝ ես վստահում եմ նրանց։ Մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն ամեն ինչ հնարավոր է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերել է Marca-ն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ