Մինեսոտայի թանգարանը ամենասարսափելի տիկնիկների մրցույթ է կազմակերպում, որը նվիրված է Հելոուինի օրվան: Այս մասին հայտնում է AP-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ սոցիալական ցանցերում կներկայացվեն ամենազարհուրելի տիկնիկների լուսանկարները և տեսաձայնագրությունները: Հաղթողը կորոշվի քվեարկությամբ: Մրցանակակիրների և հաղթողի նյութերը կցուցադրվեն Հելոուինին։
Ինչպես նշել է թանգարանի կուրատոր Դեն Նովակովսկին՝ շատերին վախեցնում են տիկնիկների աչքերը։ Վերջինս նշել է, որ ստեղծման պահին տիկնիկները չպետք է վախեցնող լինեին, բայց ժամանակի ընթացքում նրանք դարձել են սարսափելի: