fbpx
Քաղաքականություն

Մինսկի խմբի համանախագահները մեկնելու են Արցախ

Այսօր և վաղը տարածաշրջանում են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Հայաստանից հետո մեկնելու են Արցախ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ խոսելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի օրակարգից։

«Հոկտեմբերի 21-ին Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև կայանալու են խորհրդակցություններ փոխնախարարների մակարդակով, հոկտեմբերի 28-ին նախատեսված է հանդիպում՝ Բուլղարիայի արտգործնախարար Եկատերինա Զախարևայի պաշտոնական այցը Հայաստան, իսկ հոկտեմբերի 30-31-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոնակոյում մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին»,-հայտնեց ԱԳՆ խոսնակը:

Անդրադառնալով epress.am կայքի լրագրողների՝ Վրաստան մուտքի արգելքի հարցին՝ Նաղդալյանն ասաց, որ իրենք տեղյակ են խնդրից։

«Վրաստանում մեր դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել վրաց գործընկերների հետ, խնդիրն ու խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացվել են վրաց գործընկերներին: Մենք այս հարցում ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը: Եվ երբ որ դա տրվի, Վրաստանում մեր դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,-ասաց խոսնակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ